Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի այսօրվա հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելու նպատակով Հայաստան է ժամանել Եվրոպայի ու Եվրասիայի օժանդակության ծրագրերի համակարգող Դանիել Ն. Ռոզենբլումը: Աշխատանքային խմբի նիստը համանախագահում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: 

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ձեւավորվել է 2000թ. եւ հանդիսանում է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը խորացնելու, առեւտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումներն առաջ մղելու եւ  Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ԱՄՆ օժանդակության ոլորտները վերհանելու հարթակ:

Այս տարի երեւանյան քննարկումները ուղղված էին բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձեւավորմանը` շեշտադրելով հարկային եւ մաքսային քաղաքականությունը, արդար եւ հավասար մրցակցությունը, օրենքի գերակայության հարցերը եւ որակի միջազգային ստանդարտների ներդրումը: Բացի այդ, կեսօրին գորածարար ոլորտի ամերիկյան եւ հայկական ներկայացուցիչները հնարավորություն ունեցան այս հարցերի շուրջ հետագա քննարկումներ ունենալ  ՀՀ կառավարության կողմից կազմակերպված ճաշի ընթացքում: