Telegram մեսենջերում հայտնվել են զանգեր՝ հիմա օգտատերերը կարող են հաղորդակցվել ոչ միայն սովորական ու ձայնային հաղորդագրություններով։ Զանգերն աշխատում են iOS-ի ու Android -ի բազայով գաջետների վրա։ Առայժմ կարող են զանգահարել միայն Արեւմտյան Եվրոպայի օգտատերերը, մնացած տարածաշրջանները կհավելվեն ավելի ուշ, հայտնում է Meduza-ն։

Կարգավորումներով կարելի է որոշել, թե ով կարող է ձեզ զանգահարել՝ բոլորը, ոչ մեկը, կամ էլ միայն կոնտակտների ցուցակի բաժանորդները, նաեւ կարելի է բացառել առանձին օգտատիրոջ։

Մշակողները հայտնում են, որ համոզվելու համար, որ դուք խոսում եք հենց այն մարդու հետ, ում զանգահարել եք, բավական է համեմատել էկրանի վրայի էմոձիները։