Հայաստանի Կենտրոնական բանկն անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 8-12 ժամանակահատվածում ֆինանսական շուկայում վաճառել է 5,6 մլն դոլար։ Վստահաբար կարելի է ասել, որ դա տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին՝ երբ դրամի արժեզրկումը հասավ իր պիկին՝ 1 դոլար/366,4 դրամ փոխարժեքին։ Այնուհետեւ դրամը սկսեց աստիճանաբար արժեւորվել։ Այսօր բորսայական գործարքների արդյունքում միջին փոխարժեքը կազմել է 362,34 դրամ մեկ դոլարի դիմաց։

Հատկանշական է, որ նախորդող շաբաթում, երբ դրամը արժեւորվում էր, Կենտրոնական բանկը ձեռնպահ մնաց փոխարժեքին միջամտելուց։