Ուկրաինան պատրաստ է ապրիլի 1-ից երկրի հարավ -արեւելքում իրականացնել հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախօրեին Մինսկում՝ Դոնբասի խաղաղ կարգավորման եռակողմ կոնտակտային խմբի նիստի ընթացքում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՈՒկրաինայի ՊՆ խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը, փոխանցում է «112 Ուկրաինան»։

«Ես լիազորված չեմ մեկնաբանել Մինսկի խմբի որոշումները։ Սակայն եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ուկրաինայի Զինված ուժերը ու մյուս ուժային գերատեսչությունները, որոնք ներգրավված են հակաահաբեկչական գործողության մեջ, պատրաստ են կատարել ՄԻնսկի խմբի բոլոր որոշումները։ Մենք պատրաստ ենք եւ ուժերը հետ բերելուն եւ միակողմանի հրադադարին, որը այսօրվա դրությամբ առանց այդ էլ կատարվում է»,- ասել է Մոտուզյանիկը։