Անսովոր առաջարկություն է արել գերմանացի հեուստահաղորդավարուհի եւ հրապարակախոս  Շառլոտա Ռոշենը Գերմանիայի նախագահ  Քրիստիան Վուլֆին: Նա առաջարկել է երկրի նախագահին սեքսի դիմաց հրաժարվել 17 ատոմակայանների   շահագործման ժամկետների երկարաձգումից:

Ռոշեն, ով հայտնի է դարձել ինտիմ կյանքի մասին իր «Թաց տեղեր» անկեղծ գրքի շնորհիվ, արդեն քննարկել է նախագահին տրվելու առաջարկությունն իր ամուսնու հետ: Վերջինս հավանություն է տվել կնոջ նախաձեռնությանը: Հիմա, ինչպես նշել է հեռուստահաղորդավարուհին, մնացել է, որ համաձայնվի առաջին տիկին 37-ամյա Բետինի Վուլֆը:

«Ես եւս դաջվածքներ ունեմ»,-հայտարարել է Ռոշեն` ակնարկելով նախագահի կնոջ ուսի դաջվածքը:

Հիշեցնենք, որ վերջերս կառավարությունը որոշում է ընդունել երկարաձգել` 17 ատոմակայանների շահագործման ժամկետները: