Հաքերները կոտրել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Facebook-ի էջն ու երեկույթի հրավեր հրապարակել՝ կապված առաջիկայում լիազորությունների ավարտի հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հրավերի համաձայն՝ երեկույթը, իբր, կայանալու է մայիսի 7-ին ժամը 20:00-ին, Ելիսեյան պալատում: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ հաղորդագրությունը ջնջել են հրապարումից շուրջ մեկ ժամ անց միայն:
Արարքի հեղինակները, ըստ էության հայտնի են. նրանք «Հանուն Օլանդի հրաժարականի» շարժման ակտիվիստներն են: Սակայն խմբի ներկայացուցիչները հերքել են իրենց մասնակցությունը սոցցանցի էջը կոտրելուն:
Ֆրանսիայում նախագահի ընտրությունների երկու փուլերը նախանշված են ապրլիլլի 23-ին եւ մայիսի 7-ին: Օլանդը հրաժարվել է երկրորդ անգամ առաջադրվել:


























