ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մարդատար մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում մխրճվել է բայքերների մեջ, որի արդյունքում 5 մարդ զոհվել է, եւս 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է РБК-ն` հղում անելով Associated Press-ին, վարորդը կալանավորված է:
Նրան ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանք է առաջադրված, որը հանգեցրել է մարդկանց մահվան:
Բայքերները նշում էին իրենց ակումբի 10-ամյակը:




























