Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Deloitte  & Touche /Դելոյթ Թուշ/  ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերլուծությունն իրականացվել է  այդ բնագավառի  առկա միտումների եւ  հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ՀՀ-ում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը միտված կոնկրետ առաջարկություններ: 

Վարչապետ Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել եւ ներկայացնել եզրակացություն: