Ուկրաինան եւ Վրաստանը «ցանկության դեպքում» կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, եթե համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Կօգտագործե՞ն արդյոք միեւնույն բառերն այդ երկու պետությունների համար, կախված է մոտակա մի քանի օրվա զարգացումներից: Փաստն այն է, որ երկու պետությունների ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների կողմնորոշման մեջ կան նրբություններ, որոնք կարող են արտացոլվել նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում կայանալիք գագաթաժողովի հուշագրում: Սակայն սկզբունքորեն բուխարեստյան գագաթաժողովի որոշումը ուժի մեջ է մնում»,-ասել է Ռասմուսենը:

Հիշեցնենք, որ Ուկրաինային նախագահ Վիկտոր Յանուկովիչը հավանություն է տվել մի օրենքի, որով ամրագրվում է, որ Ուկրաինան չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:  «Արտաքին եւ ներքին քաղաքականությունների հիմքերի մասին» օրենքը Գերագույն ռադան ընդունել է հուիսի 1-ին: