Անվտանգություն եւ առաջընթաց, դա է մեր ժողովրդի արդար պահանջը, դա է ՀՀԿ-ի առաջիկա տարիների տեսլականը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Մարզահամերգային համալիրում Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով գլխավորում է ՀՀԿ նախընտրական ցուցակը:

«Միասին մենք հաղթելու ենք: Իմ կողքին այսօր կանգնած են մարտական ուղի անցած վետերանները, կամավորականները, մարդիկ, որոնք իրենց սխրանքով վաստակել են մեր առաջին շարքերում կանգնելու հավերժական իրավունքը: Արցախյան ազատամարտում նրանք ապահովեցին մեր հաղթանակը, ապրիլյան քառօրյա պատերազմում կանգնեցին բանակի կողիքն: Գիտեն, թե ինչ է նշանակում անվտանգություն, խաղաղություն: Ես հպարտ եմ, որ նրանք եւ շատ հերոսներ, որոնցից շատերը նաեւ ՀՀԿ-ին են վստահում անվտանգության գործառույթը, ՀՀԿ-ին են տալիս իրենց վստահության քվեն»,-ասաց նա: