Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` 15 միլիարդ ներդրման վերաբերյալ հայտարարությանը կատակով է վերաբերվում:
«Նման հայտարարության ամենալավ գնահատականը տվել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, իրենք էլ 17 միլիարդ դոլար են առաջարկում: Անգամ գրառումներ տեսա, թե ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը եւ կոմունիստները կոալիցիա կազմեն եւ միասին Հայաստան բերեն 37 միլիարդ դոլար»-, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ զրույցում այաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ժամանակ ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամփոփիչ միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե իր գործընկերները պատրաստ են 15 միլիարդ դոլարի ներդրում անել Հայաստանում:











