Այսօր` նոյեմբերի 15-ին ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Գագարին գյուղի սկզբնամասում կառուցված գազալցակայանի դիմաց ինչ-որ անձինք կտրում էին մայրուղու վրա տնկված դալար բարդիները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կտրողները դա պատճառաբանեցին նրանով, որ իրենք այդ ծառերը կտրում են, որպեսզի բացվի գազալցակայանի տեսադաշտը: Նրանք նշում էին, որ գազալցակայնը Գեղարքունիքի մարզի դատախազ Մարգարյանինն է: Հայտնում էին նաեւ, որ իրենք ունեն բնապահպանության նախարարության թույլտվությունը եւ խորհուրդ էին տալիս մեր կողմից նկարահանած բոլոր կադրերը ջնջել:
Գագարին համայնքի բնակիչներից մի քանիսը կես կատակ-կես լուրջ ասում էին. «Գլխավոր դատախազը ծառ է տնկում, իսկ նրա ենթական` ծառ է կտրում»:




Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























