Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եզրաս քահանա Բոգդանը (Ռումինիայի հայոց թեմ):

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի եւ թեմական խորհրդի միջնորդագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի իր ավազանի անունով` Փաուլ Բոգդան: