ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննադատել է Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումը։ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է քննարկել իր դրքորոշումը Եվրոպայում, մասնավորապես մայրցամաքի արեւելքում՝ պատասխանելով Ուկրաինայում ու այլ վայրերում Ռուսաստանի «ագրեսիային»,- նշել է Թիլերսոնը, փոխանցում է DW–ը։

Բելգիայի մայրաքաղաքում ԱՄՆ պետքարտուղարը նորից ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի եվրոպական գործընկերներից պահանջել է ավելացնել պաշտպանական ծախսերը։ «Այն դաշնակիցները, որոնք դեռ որոշակի ծրագրեր չունեն, թե ինչպես են կարողանալու մինչեւ 2024թ․ ՀՆԱ 2 տոկոսը հատկացնելու պաշտպանությանը, պետք է կազմեն դրանք»,- ասել է Թիլերսոնը հանդիպման սկզբում։

Գերմանիայի արտգործնախարար Զիգման Գաբրիելը երկու տոկոսի հատկացումները անվանել է ոչ իրատեսական։ Նրա խոսքով, 2014-ին ընդունվել է որոշում ոչ թե նման նպատակի հասնելու մասին, այլ այդ ուղղությամբ շարժվելու մասին։ Մինչեւ 2016-ի վերջը պաշտպանության համար ՀՆԱ 2 տոկոսը ԱՄՆ-ից բացի հատկացրել են նաեւ Հունաստանը, Էստոնիան, Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը։ Գերմանիան բյուջեի 1․2 տոկոսն է հատկացնում։ Գաբրիելի կարծիքով անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն պաշտպանական ծախսերը, այլեւ հումանիտար օգնության ու ճգնաժամային տարածաշրջաններում իրավիճակի կայունացման համար հատկացումները։