Twitter միկրոբլոգների ծառայությունը հայտարարել է օգտատիրոջ ստանդարտ նկարը փոխելու մասին` համապատասխան գունային ֆոնին, սպիտակ ձվի տեսքով, հաղորդում է Newsru-ն:
Դրան փոխարինելու է եկել սխեմատիկ մուգ գորշ գույն ունեցող մարդու գլխի եւ ուսերի պատկերը` բաց գորշ գույն ունեցող ֆոնին:
Ըստ մշակողների`այդ նկարին առավել լուրջ նկարով փոխարինելը օգտատերերին կստիպի սեփական ավատար ունենալ, քանի որ շատ օգտատերեր նախկինում չէին փոխում իրենց ավատարը` այն զվարճալի համարելով:




























