Գերծանր տանող հրթիռ Falcon Heavy-ի փորձնական թռիչքը նախատեսված է ամռան վերջին: Այս մասին Twitterում գրել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը, փոխանցում է Lenta.ru-ն: 

Ըստ որում՝ կրկնակի օգտագործման համար հրթիռի բարձր աստիճանը վերադարձնելու փորձ կարվի: «Հաջողության հավանականությունը փոքր է, բայց հավանաբար արժե փորձել»,- գրել է Մասքը:

Մարտի 30-ին SpaceX-ն իրականացրել է Falcon 9-ի մեկնարկը, որի առաջին աստիճանն արդեն ուղեւորվել է տիեզերք: Հեռահաղորդակցային բազմանպատակային SES-10 արբանյակով ծանր տանող հրթիռը մեկնարկել է Կանավերալ հրվանդանից: 9 րոպե անց առաջին աստիճանը Ատլանտյան օվկիանոսում հաջողությամբ վայրէջք է կատարել հարթակի վրա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2017-ին SpaceX-ը ծրագրում է 27 կոմերցիոն եւ քաղաքացիական արձակում կատարել, ինչպես նաեւ գերծանր Falcon Heavy տանող հրթիռի եւ Dragon V2 տիեզերանավի թեստային մեկնարկներ: