ԱՄՆ Օդագնացության ազգային վարչության, ՆԱՍԱ-ի եւ Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության գիտնականները Մարսի վրա կենսական նշանների որոնման արդյունքում տարրական մասնկիների հին արագացուցիչ են հայտնաբերել: Հնարավոր է, այն երկրից կառավարել են այն նույն էակները, որոնք կառուցել են եգիպտական բուրգերը, գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ հին արագացուցիչը թաքնված է Օլիմպոս լեռան տակ, որն արեգակնային համակարգում ամենաբարձր հրաբխածին լեռն է:
MRO-ի (Mars Reconnaissance Orbiter) արված լուսանկարներնրում երեւում են սարքավորումների հետքեր` նման Ադրոնային մեծ կոլայդերի արագացնող ռեզոնտորներին:
Մարսի վրայի օղակի երկարությունը 75 անգամ գերազանցում է Ադրոնային մեծ կոլայդերի երկարությանը եւ հավասար է մոտ երկու հազար կիլոմետրի:
Ամենայն հավանականությամբ, այն կառավարել են երկրից, իսկ տվյալներ փոխանակելու համար օգտագործել եգիպտական բուրգերը: Նման եզրահանգումների մասնագետնրը հանգել են նախկինում անհայտ հիերոգլիֆները կարդալով:




























