Չինաստանը մինչեւ 2020 թվականը կարող է մշակել նոր սերնդի առաջին գերհամակարգիչը, որն ունակ կլինի վայրկյանում միլիարդավոր օպերացիաներ կատարել, հայտարարել է Սինխուա գործակալությունը:
Արեւելաչինական Ուսի քաղաքի գերհամակարգչային պետական կենտրոնը ներկայում մշակվում է գերհզոր համակարգչի նախատիպը՝ Sunway TaihuLight գերհամակարգչի բազայի վրա, որը լիովին հայրենական արտադրանք է համարվում:
Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ գերհամակարչգի մշակման հարցում միջազգային մրցակցությունը մեծ է. իրենց հետազոտական աշխատանքներն ակտիվորեն առաջ են մղում Չինաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ճապոնիան:
Sunway TaihuLight գերհամակարգիչն աշխարհում համարվում է ամենաարագը եւ արժանացել է Գորդոն Բիլի մրցանակի:




























