Գաջետների շուկայում ամենասպասված նորույթներից մեկը՝ iPhone 8--ը, կարող է ստանալ True Tone ունիկալ տեխնոլոգիան՝ դառնալով աշխարհի առաջին սմարթֆոնը, որը  նման ֆունկցիա ունի։ Այն թույլ է տալիս էկրանի վրայի գույները հարմարեցնել շրջակա միջավայրի լուսավորությանը, հայտնում է Oane–ը։

Մինչեւ iPhone 8 -ի շնորհանդեսը մնում է մոտ հինգ ամիս, բայց արդեն հիմա համացանցում հայտնվում են հետաքրքիր մանրամասներ նոր դեվայսի տեխնիկական սարքավորվածության մասին։ Եվ այսպես Barclays –ի վերլուծաբանները պատմել են, որ գաջետն ունենալու է True Tone  տեխնոլոգիան։ Դրա էությունն այն է, որ մի քանի լուսազգայուն հաղորդիչներ են տեղակայված լինելու էկրանի վրա։ Շրջակա միջավայրի գույնի ու լուսավորության փոփոխության ժամանակ էկրանը ավտոմատ կերպով կկարգավորի գույները՝ դրանք առավելագույնս հարմարեցնելով լուսավորությանը։ Դա թույլ կտա նվազեցնել աչքերի վրա ծանրաբեռնվածությունը ու բարելավել տեքստն ընթերցելու հնարավորությունը։