«Առավոտ»-ի տեղեկություններով, արդեն մի քանի օր է, ինչ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների «ոչ հանրամատչելի» տարածքներում տեղադրվել են գաղտնի տեսախցիկներ: Երեկ առաջին անգամ այդ մասին տեղեկացել են նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկվածներին «սպասարկող» «կլյուչնիկները»: Այժմ նրանց ամեն մի շարժը նկարահանվում է: Բանն այն է, որ յուրաքանչյուր շարքային «կլյուչնիկ» ամենահամեստ հաշվարկներով, ազատազրկվածին ծառայություն մատուցելու դիմաց կարող էր աշխատել ամիսը առնվազն 150 դոլար: Երեկվանից ՔԿՀ աշխատակիցները մտածում են, թե որտեղ կատարեն դատապարտյալների հետ իրենց առեւտուրը:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























