Չինաստանի կիբերտարածության հարցերով վարչությունը (CAC) 18 հավելված է փակել, որոնք  ուղիղ  եթերում տեսանյութ էին հեռարձակում: Վարչության հայտարարության մեջ նշվում է, որ դա տեղի է ունեցել «ապօրինի կոնտենտի» տարածման  պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին:

Ըստ հաղորդագրության՝ հավելվածների միջոցով իրականցվել է  բաց կամ «գայթակղիչ» հագուստով տեսանյութերի հեռարձակում:  CAC-ը նշել է, որ կուժեղացնի արշավը սթրիմինգային հավելվածների եւ պլատֆորմների դեմ:

Վերջին տարիներին Չինաստանում բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, որոնք  ազգային ինտերնետ-ընկերություններին եւ լրատվամիջոցներին պարտավորեցնում են մանրակրկիտ հետեւել հեռարձակվող տեղեկատվության որակին: