2017 թվականի ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել  նաեւ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին. Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Արպատ Ավանեսյանը՝ «Հայրենիք» խմբակցություն, Արմեն Սարգսյանը՝ «Դաշնակցություն» խմբակցություն, Վարդգես Բաղրյանը՝ «Ժողովրդավարություն» խմբակցություն, Էդուարդ Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցություն եւ ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Արցախի պատվիրակությունը օրվա ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւան քաղաքի, Արարատի եւ Կոտայքի մարզերի 15-ից ավելի ընտրատեղամասերում: