Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն հաշվառում եւ նրանց 18 տարին լրացել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ անդրադառնալով հարցին, արդյոք ընտրական ցուցակներում ընդգրկված 2.5 միլիոն քաղաքացի կա Հայաստանում:
«Եթե անձը հաշվառված է Հայաստանում, ապա նրա վերաբերյալ տվյալները ընտրողների ցուցակներում պետք է լինեն՝ անկախ նրանից, թե որտեղ է բնակվում: Տեխնիկական սարքավորումների կիրառումը, տեղական ընտրական հանձնաժողովներում ուղիղ հեռարձակում իրականացնելը, նախատեսված է հենց այն նպատակով, որպեսզի բոլորի մոտ ձեւավորվի այն հստակ դիրքորոշումը, որ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն, կամ քվեարկության օրը տեղամասային կենտրոն չայցելած քաղաքացիների փոխարեն որեւէ մեկը քվեարկություն չի իրականացնել: Հանցագործություն այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ տեղի է ունեցել, թե ոչ՝ կպարզվի բավականին շուտ եւ նոր գործիքների միջոցով: Եթե նույնիսկ ցուցակներում կան քաղաքացիներ, որոնք բնակվում են Հայաստանում, բայց տեղամասային կենտրոն չեն հաճախում, նրա փոխարեն քվեարկությունը եւս հանցագործություն է»,-ասել է նա:











