Գյուղատնտեսության նախարարությունն արդեն դիմում ուղարկել է Քաղծառայության խորհուրդ  Բուսասանիտարիայի վարչության պետ Վռամ Գյուլզադյանի  նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու եւ ահամապատասխան  տույժ (աշխատանքից հեռացնել) կիրառելու համար: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Քաղծառայության  խորհրդի մամլո քարտուղար  Գոռ Աբրահամյանը:

«Այժմ այն գտնվում է  աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ուսումնասիրության ներքո, եթե պարզվի, որ դրանք ներկայացվել են սահմանված ժամկետների ու ընթացակարգերի պահպանմամբ ու բավարար հիմնավորումներ են ներկայացրել ծառայողական քննություն անցկացնելու,երկու երեք օրվա ընթացքում Քաղծառայության խորհուրդը կարող է որոշում ընդունել սկսել ծառայողական քննությունը»,-ասել Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Վռամ Գյուլզադյանը այն պաշտոնյաների թվում է, որոնց հեռացման մասին հայտարարել էր  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ նիստի ժամանակ: