ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների իստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դրական է արտահայտվել ապիրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին:
Ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Կոնստանտին Զատուլինը հայտնեց, որ ԱՊՀ առաքելության կազմում մասնակցել է ընտրությունների մոնիթորինգին: «Արդեն հայտնի արդյունքները որոշակի հույս են ներշնչում, որ Հայաստանում կայունությունը սպառնալիքի տակ չէ: Քաղաքական առումով ընտրությունները Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ նրա դաշնակից Դաշնակցության համար հաղթական էին: «Ծառուկյան» դաշինքը դժվար թե բողոքի ընտրողների կողմից անուշադրությունից՝ ինչպես եւ սպասվում էր, դառնալով ըստ նշանակության երկրորդ քաղաքական ուժը»,- նշել է Զատուլինը:
Նրա խոսքով՝ դիտորդները բծախնդրորեն եւ մանրամասն ուսումնասիրել են նոր ԸՕ-ն, որն ինովացիոն բնույթ ունի: «Նոր օրենսդրությունը կոչված էր խախտումների բացառմանը: Այս իմաստով Հայաստանը գովասանքի է արժանի: Իհարկե, ընտրությունները չանցան առանց խախտումների եւ դիմումների: Բայց ես բացարձակապես համոզված եմ, որ դրանք վերջնական պատկերի վրա չեն ազդում»,- նշեց Զատուլինը: Նա հայտնեց, որ ինքը երեկ եղել է Սյունիքում եւ Վայոց ձորում, հատուկ է հեռու մեկնել: Եղեգնաձորում միայն մեկ դեպքում է դիտորդի դիտողություն նշվել:
Պատգամավորը նշեց, որ ընտրությունների նոր սխեման ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներից ուժերի մեծ լարում է պահանջել: «Խնդիր է եղել ընտրողների մեծ հոսքի հետ կապված, անձամբ եմ դրա վկան եղել: Եթե համակարգը պահպանվի, այն հնարավոր է հղկել եւ պարզեցնել»,- կարծում է պատգամավորը:




























