Նոյեմբերի 15-ին, ժամը 14.55-ին, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթի օդանավով Հայաստան է տեղափոխել 42-ամյա Անդրանիկ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2004 թ. ապրիլի 17-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ի 138 հոդվածի (Բռնաբարություն) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

Անդրանիկ Կ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին: