Հաքերները Nintendo Switch–ի էմուլյատորն օգտագործում են անձնական համակարգիչները կոտրելու համար, հայտնում է Life–ը։
Symantec ընկերության աշխատակիցները հայտնել են, որ համացանցում հայտնվել են շատ կայքեր ու տեսագրություններ, որոնք առաջարկում են ներբեռնել Nintendo Switch նոր կոնսոլի էմուլյատորը։ Նույնը վերաբերում է նաեւ անձնական համակարգչի վրա The Legend of Zelda: Breath of the Wild-ը գործարկելու հնարավորությանը։
Օգտատերերին առաջարկում են ներբեռնել էմուլյատորը կամ խաղը։ Ընդ որում ֆայլերը պարունակում են վիրուսային ծրագրեր։ Դա հաքերներին հնարավորություն է տալիս ստանալ մուտք անձնական տեղեկություններին։
Synantec-ի ներկայացուցիչները պատմել են, որ հիմա էմուլյատորներ չկան, եւ ցանկացած ռեսուրս, որը առաջարկում է ներբեռնել նման ծրագիր, ուզում է խաբել օգտատերերին ու վաճառել նրանց մասին տեղեկությունները։




























