Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է 1 մլրդ դոլարի հատկացումը Ուկրաինային։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է «112 Ուկրաինան»։
«Սա ուկրաինական բարեփոխումների հերթական ճանաչումն է»,- գրել էր Պորոշենկոն։
2015-ի մարտին բացված EFF–ի չորսամյա ծրագիրը՝ մոտ 17․11 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ու 5 մլրդ դոլարի չափով առաջին տրանշով, ենթադրում էր ծրագրի վերանայում յուրաքանչյուր եռամսյակը մեկ։


























