Snapchat-ում նորարարական գործառույթ կներդնի, որի օգնությամբ օգտատերերը հնարավորություն կունենան նյութեր որոնել «Պատմություն» կատեգորիայով: Այս մասին գրում է Oane-ը:
Այսինքն, եթե օգտատերերին հետաքրքրում է պատմական որեւէ իրադարձություն կամ վայր, կարելի է պարզապես միացնել որոնման գործառույթը: Կոնկրետ բառերի կամ արտահայտությունների օգնությամբ հնարավոր կլինի հավելվածում միլիոնավոր նորություններ վերլուծել եւ գտնել հարկ եղածը:
Բացի այդ, օգտատերերը Snapchat-ում կկարողանան գտնել իրենց հետաքրքրող բոլոր տեղեկությունները, մարզական իրադարձություններ, հեռուստահաղորդումներ կամ պարզապես տեսնել քաղաքում իրենց սիրելի վայրերը:
«Պատմություն» կատեգորիայով որոնումը հնարավոր է միայն մի քանի քաղաքներում, բայց առայժմ հայտնի չէ, թե որ քաղաքների մասին է խոսքը:




























