Հայկական խորհրդարանը նվազագույն աշխատավարձի փոփոխություն մտցնելու մասին օրենք է ընդունել։ Համաձայն փաստաթղթի՝ նվազագույն աշխատավարձը կկազմի 32500 դրամ, ինչը նախկինից ավել է 2500 դրամով կամ 7 դոլարով։ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցել քվերակությանը։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկել էր նվազագույն աշխատավարձ սահմանել 45 հազար դրամ։ Սակայն դա, իշխանության ներկայացուցիչների պնդմամբ, կխախտի երկրի մակրոտնտեսական կայունությունը։ «Կառավարությունը  նվազագույն աշխատավարձը 32500 դրամի մակարդակի է հասցրել՝ հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշները եւ տնտեսական հետազոտությունները։ Մինչեւ նվազագույն աշխատավարձը 45000 դրամի հասցնելու համար լրացուցիչ 100 հազար դրամ անհրաժեշտ կլինի»,- ԱԺ հարթակից հավաստիացրեց Աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարար Արթուր Գրիգորյանը։ Նրան ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Մակրոտնտեսական ցուցանիշները երկրում արդեն իսկ խախտված են»։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ տվեց երկրում տիրող սոցիալական իրավիճակը պատկերացնելու համար հաճախակի շփվել ժողովրդի հետ: