Նոյեմբերի 15-16-ին Փարիզում կայանալիք Սոցինտերնի խորհրդի հավաքին այլ հարցերի շարքում, քննարկվելու եւ ընդունվելու է բանաձեւ նաեւ Ղարաբաղի մասին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սոցինտերնի» փոխնախագահ Մարիա Թիթիզյանը:

Նա տեղեկացրեց, որ Սոցինտերնի խորհրդի հավաքին ՀՅԴ-ից մասնակցում են Արմեն Ռուսատամյանը, Լեւոն Մկրտչյանը, ինչպես նաեւ Դաշնակցության բյուրոյի անդամ, Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի ու Սեւ Ծովի հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը։

«Թե կոնկրետ ինչ բանաձեւ կընդունվի Ղարաբաղի մասին, դեռեւս չեմ կարող ասել։ Այս պահին ես օնլայն կերպով հետեւում եմ  հավաքին եւ կարող եմ ասել, որ օրակարգը դեռ այդտեղ չի հասել։ Հիմա դեռ տնտեսական հարցեր են քննարկվում։ Հարցը նրանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը՝ ամեն մեկն իր հերթին, հարցի շուրջ պետք է տարբերակներ ներկայացնեն, ինչի հիման վրա էլ նոր բանաձեւ կընդունվի»,- ասաց նա։