Սոցիալական ցանցերում հայտնաբերվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի ենթադրյալ մահապարտ-հեղինակի նոր լուսանկարները: Իրավապահ մարմինների աղբյուրը «Գազետա»-ին ասել է, որ լուսանկարում հենց 22-ամյա Ակբարժոն Ջալալովն է:

Աղբյուրը նշել է, որ կասկածյալը, ըստ ծանոթների տեղեկության, դեռ 2015 թվականին աշխատել է պետերբուրգյան սուշի-բարերից մեկում որպես խոհարար, իսկ հետո անհետացել է տեսադաշտից: Նրանցից մեկը «լսել է, որ Ակբարժոնը գնացել է Կորեա»:

Աղբյուրն ավելացրել է, որ թեեւ Ջալալովը ծնվել է Ղրղզստանում, բայց նա էթնիկ ուզբեկ է: Լուսանկարներից դատելով՝ Ջալալովը հետաքրքրվել է իսլամով:

Ծնունդով Ղրղզստանից, Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովը ծնվել է 1995 թվականին: Նրան կասկածում են պետերբուրգյան մետրոյում պայթյունը կազմակերպելու մեջ: