Նոր iPhone-ի առնվազն մեկ մոդել կարող է ճկվող էկրան ունենալ: Տեղեկատվություն է տարածվել, որ Apple-ը 70 մլն OLED էկրան է պատվիրել Samsung-ից, հաղորդում է Gazeta-ն:

Nikkei Asian Review-ն, վկայակորչելով արտադրությանը մոտ կանգնած աղբյուրներին, հայտնել է, որ էկրանները կօգտագործվեն սմարթֆոնների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ին հաջողվել է չեղյալ համարել Չինաստանում iPhone վաճառելու դատական արգելքը: