Կիբերանվտանգության բնագավառի իսրայելցի փորձագետը 40 անհայտ խոցելիություն է հայտնաբերել Samsung ընկերության Tizen օպերացիոն համակարգում, հայտնում է Motherboard–ը։
Samsung-ը օգտագործում է Tizen համակարգն իր հեռուստացույցների, «խելացի» ժամացույցների ու սմարթֆոնների որոշ մոդելներում։ Հետազոտողը, որի անունը Ամիխայ Նայդերման է, հայտնում է, որ այդ խոցելիությունները թույլ են տալիս չարագործներին հեռակա միանալ այդ սարքերին։ «Ամենասարսափելի կոդն է, որը ես երբեւէ տեսել եմ»,- հայտնել է Նայդերմանը, շեշտելով, որ համակարգն այնպիսի տեսք ունի, ասես այն դպրոցական է ծրագրավորել։




























