Իրանական Iran Aseman Airlines ավիաընկերությունը Boeing ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր ՝ 60 հատ Boeing 737 MAX ուղեւորատար օդանավերի գնման համար։
ԻՐՆԱ-ի փոխանցմամբ, համաձայնագիրը ստորագրվել է Թեհրանում Boeing–ի ներկայացուցիչների մասնակցությամբ ՝ իրանական ընկերության ու Boeing–ի միջեւ բանակցությունների մեկնարկից մեկ տարի անց։



























