iPhone 8 նոր մոդելը ծրագրում են ստեղծել «հեղուկ մետաղի» գործածումով, հայտնում է Lenta–ն։ Apple ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել ԱՄՆ պատենտների ու առեւտրային ապրանքանիշերի բյուրոյին։
Նշում են, որ «հեղուկ մետաղը» բաղկացած է ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի ու այլ նյութերի միաձուլվածքից ու ապակի է հիշեցնում։ Բացի դրանից այն չի քայքայվում։
Ավելի վաղ հայտնել էին, որ նոր մոդելը չի ունենալու «Տուն» սովորական կոճակը, այն փոխարինվելու է «ֆունկցիոնալ գոտիով», 2016 թ MacBook–ի վրայի Touch Bar –ի նման։ Սենսորն էլ դիսփլեյի տակ է գտնվելու։
Բացի դրանից Touch Bar–ը հնարավոր կլինի օգտագործել որոշ հավելվածների հետ աշխատանքի՝, նաեւ MacBook-ի համար։
iPhone 8– ի դիզայնը հիշեցնելու է առաջին մոդելը։ Հետեւի կափարիչը ապակուց է լինելու։




























