Այսօր` նոյեմբերի 16-ին Հայաստանի կառավարության` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի  եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես NEWS.am-ին հայտեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կստեղծվի երկկողմ հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ համապատասխան առաջարկություններ կներկայացնի «Հայփոստ» ՓԲԸ-ի Հավատարմագրային կառավարչի նոր դերի, ինչպես նաեւ կառավարչի կողմից մշակված Հիմնարար ծրագրի նախագծի, այդ թվում` ներդրումային ծրագրերի վերաբերյալ: