Հայաստանի Վերահսկիչ պալատը գոհ է իր ստուգումների արդյունքում վեր հանած խախտումների վվերաբերյալ պետական կառույցների ու դատախազության արձագանքից:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, հարկային եւ մաքսային համակարգում ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների արդյունքում, աշխատանքից հեռացվել են մի ողջ բաժնի աշխատակիցներ: «Բոլոր ուղղություններով դատախազությունը 11 քրեական գործեր է հարուցել, շատ փաստերի առնչությամբ հետաքննություն է ընթանում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետությանն է վերադարձվել 700-800 մլն դրամի վնաս»,- նշել է Զաքարյանը, հավելելով, որ ՎՊ-ի միակ նպատակը երկրի տնտեսությունը ստվերից դուրս բերելն է:





























