Հայաստանում ինովացիոն նախագծերի մրցույթը արտասահմանում առաջիններից էր եւ հաջողակ էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ինովացիաների աջակցության հիմնադրամի ռուսական դիտորդական խորհրդի նախագահ Իվան Բորտնիկը։
Հիմնադրամը փորձել է աշխատել նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հետ։ Սակայն նրանք կենտրոնացած են սեփական վենչուրային հիմնադրամների վրա եւ ցանկանում են ինքնուրույն փորձել ուժերը։ «Իսկ Հայաստանում՝ ինչու ոչ։ Այնքան լավ մշակումներ կան։ Նրանք առանց մեզ, ինքնուրույն, նախագծեր են կազմում ու մեզ «անհագստացնում», թե մրցույթ չե՞ք կազմակերպում։ Մի քանի նման նախագծեր մենք հաստատել ենք, նրանք լավ էլ սկսել են», – նշել է Բորտնիկը։
Նրա խոսքով՝ այդ նախագծերից մեկը ռուսական «Ավեստա» ընկերության հետ համագործակցությունն է, որը ֆենտովայրկյանային լազերների եւ հայկական AREAL արագացուցիչի համար սարքավորումներ է արտադրում։ Մյուսը Հայաստանի ատոմակայան ռուսական փոխադրումների վերահսկողության հաղորդիչների մատակարարումն է։ Երրորդը նավթի արդյունահանման նոր ավտոմատիզացված համակարգերի մշակումն է՝ հայ եւ ռուս մասնագետների ջանքերով», – հավելել է Իվան Բորտնիկը:




























