Առնվազն յոթ բնակավայրում ավերածություններ են եղել Իրանի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեշհեդ քաղաքից 87 կմ հարավ-արեւելք: Արձանագրվել է 5 ցնցում, որոնցից ամենուժեղը՝ (6,1 մագնիտուդ) տեղի է ունեցել տեղեկան ժամանակով ժամը 10:39-ին: Դրան հաջորդել է եւս չորս ցնցում՝ 3.6-ից 4.7 մագնիտուդով:
Ըստ հաղորդագրության՝ 7 բնակավայրերում արձանագրվել են բնակելի տների պատերի փլուզումներ, Կալգեշ գյուղում մեկ զոհ է գրանցվել:
«Առայժմ ավերածությունների վերաբերյալ լիարժեք պատկեր չունենք: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարները»,- գործակալությանն ասել է Հորասան նահանգի Կարմիր մահիկի ղեկավար Ռեզավի Մագդուրին:




























