Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը հույս ունի, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա: Այս մասին նա հայտարարել է «Արցախպրես»-ի   հետ զրույցում:

«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի եւ եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարեւորն Արցախի մասին խոսելն է եւ այն ներկայացնելը տարբեր վայրերում եւ մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է եւ այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով եւ մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ընդգծել է Թանկյանը:

Նա Արցախ այցելության ժամանակ եղել է Պաշտպանության բանակի Բ զորամասերից մեկում, նաեւ մասնակցել է Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

«Իրապես շատ հուզված եւ հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետեւ այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է նա: