Ղարաբաղյան խնդիրը բանակցային ճանապարհով լուծում չունի: Ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ սա անհրաժեշտ է ընդունել: «Եկեք այլընտրանք մտածենք, թե այս հարցին ինչպես վերաբերվենք: Ալիեւն ազնիվ տղա է: Նա մշտապես ազնիվ է խոսում. «Ես խնդիրը հետեւյալ կերպ կլուծեմ՝ ձեր բնաջնջմամբ: Ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի բնաջնջմամբ»,- ընդգծեց Պապյանը:  

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը խոցելի տեղեր շատ ունի: «Ի տարբերություն մեզ, ադրբեջանական հասարակությունը ներքուստ բաժանված է կրոնական եւ էթնիկական խմբերի: Եկեք նրանց հետ աշխատենք, այսինքն՝ ադրբեջանական կողմին ոչ համաչափ պատասխան տանք»,- նշեց Արա Պապյանը: