Pen Test Partners բրիտանական ընկերության աշխատակիցները թերություն են գտել էլեկտրոնային Ֆալոիմիտատորների մեջ։ Հետազոտությունների ընթացքում փորձագետները հանգել են այն եզրակացության, որ «խելացի» վիբրատորը «կոտրել» կարող է նույնիսկ միջին ունակությունների տեր հաքերը, հայտնում է Oane.–ը
Svakom Smile Eye ընկերության սարքը սկզբից եւեթ գործում է որպես բաց մուտքի կետ։ Ցանցի նույնականացման համար բոլոր վիբրատորները ստանում են նույն անվանումը ՝ Slime Eye։ Ստանդարտ գաղտնաբառը նույնպես պարզ է ու իրենից ներկայացնում է նույն թվերի կոմբինացիան ՝ 8888888։ Այնպես որ եթե որեւէ մեկը միանա Wi-Fi–ին, որի միջոցով իրականացվում է հեռարձակումը, նա կարող է հեշտությամբ գտնել անհրաժեշտ կոդը ու ստանալ մուտք ինտիմ սթրիմի հսկողությանը։ Իսկ առաջադեմ հաքերները կարող են նույնիսկ ձեռք բերել վիբրատորի սեփականատիրոջ լուսանկարներն ու տեսագրությունները։
Փորձագետների հայտարարությամբ, հաքերները կարող են կոտրել սարքը նույնիսկ համացանցային միացման շառավղից դուրս։ Ստանալով հատուկ իրավունքներ՝ նրանք կկարողանան միանալ դեվայսին, փոխել օպերացիոն համակարգի կարգավորումները ու վարակել ծրագիրը որևէ վիրուսով։
Հետազոտողները Svakom են ուղարկել բազմաթիվ հաղորդագրություններ «խելացի» վիբրատորի խոցելիության մասին, բայց որեւէ մեկնաբանություն կամ պատասխան չեն ստացել ընկերության ներկայացուցիչներից։




























