Alibaba Group ընկերության մի խումբ չինացի հետազոտողներ Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների հետ միասին ստեղծել են արհեստական ինտելեկտ, որն ունակ է ինքնուրույն սովորել StarCraft խաղը։ Այն հիմք է վերցնում այն մարտավարությունները , որոնք օգտագործում են պրոֆեսիոնալ խաղացողները, հայտնումէ Lenta-ն։
Արհեստական ինտելեկտն արդեն յուրացրել է խաղի մի քանի մարտավարություն, սովորել է գնահատել մարտի ընթացքում իր ու հակառակորդի հնարավորությունները։ Համակարգը ստեղծողները վստահ են, որ իրենց ծրագիրը օգտակար կդառնա իրական աշխարհի խնդիրները լուծելու ժամանակ։
StarCraft խաղի համար արհեստական ինտելեկտ ստեղծելու իրենց ծրագրերի մասին է հայտնել նաեւ DeepMind ընկերությունը, որը պատկանում է Google–ին։ Ծրագիրը հասանելի է լինելու բոլոր ցանկացողների համար ու թույլ է տալու դրա հիման վրա ստեղծել սեփական նախագծեր։




























