Քալիֆորնիական համալսարանի հետազոտողները մշակել են մի նյութ, որն ունի ինքնուրույն վերականգնվելու ունակություն, հայտնում է Mashable-ը։
Նոր նյութը նկարագրվում է որպես «թափանցիկ, ինքնավերականգնվող ու շատ ճկուն», բացի դրանից այն ազատ հաղորդում է էլեկտրականություն։ Այն կարելի է կիրառել որպես սմարթֆոնների կամ ակնոցի ապակի, որը կունենա ռեգեներացիայի ֆունկցիա։
Նյութը ստեղծողներից մեկը՝ Չաո Վանգը հայտնել է, որ իրեն ոգեշնչել է Ռոսոմախա սուպերհերոսը, որի վերքերը ինքնուրույն ապաքինվում էին։




























