Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի հարթակի սեյսմոտեկտոնիկ ուսումնասիրությունն ավարտվել է, որն իրականացրել է բուլղարական «Ուորլի Պարսոնս Յուրոպ Էներջի Սիստեմս Լիմիտեդ» ընկերությունը։ Այդ աշխատանքներն անցել են փորձաքննություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների կողմից:
Հայկական կողմը պարտավորվել է բուլղարական ընկերությանը վճարել 96 հազ. դոլար։
Հիշեցնենք, որ կառուցվող նոր միջուկային էներգաբլոկը կունենա ռուսական արտադրության ջրա-ջրային էներգետիկ ռեակտոր (նախագիծ ԱԷԿ-92), 1060 ՄՎտ հզորությամբ, 60 տարի շահագործման ժամկետով, անվտանգության եվրոպական նորմերին համապատասխան։ Ատոմակայանի շինարարությունը կիրականացնի «Ռոսատոմստրոյէքսպորտը»։ Իսկ հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը կհանդիսանա Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի(ների) պատվիրատուն եւ սեփականատերը:




























