Միլիարդատեր Պիեր Օմիդյարը 100 մլն դոլար է ներդնելու անկախ լրագրողական հետաքննությանն աջակցելու ու ատելության քարոզչության դեմ պայքարելու գործում։

 Նրա խոսքով ազատ լրատվամիջոցները իշխանության զսպման կարեւորագույն գործոններից են։

Օմիդյարի խոսքով, գումարը հատկացվելու է առաջիկա երեք տարինեին ու այն ուղղվելու է անկախ լրագրողական հետաքննությանն աջակցելուն ու ատելության քարոզման եւ ֆեյքային նորությունների դեմ պայքարելուն։ Այս մասին բարերարը հայտնել է Օքսֆորդում Skoll World Forum–ի ժամանակ, փոխանցում է Forbes–ը։

«Ազատ ու անկախ լրատվամիջոցներն առանցքային դեր են կատարում հավաստի տեղեկությունների տրամադրման ու իշխանությունների նկատմամբ զսպումների ու հակակշիռների համակարգի ստեղծման համար»,- ասել է Օմիդյարի գործընկեր Ստեֆեն Քինգը։

Առաջին 4․5 մլն դոլարն ուղղվելու է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում, որն անցած տարի հրապարակել էր «պանամական օֆշորների» մասին փաստաթղթերը ։

Օմիդյարի ընկերությունից պարզաբանել են, որ անկախ լրատվամիջոցների մեջ ներդրումներ անելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ որոշ լրատվամիջոցներ չեն արդարացրել հասարակության վստահությունը, մասնավորապես լուսաբանելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, ԱՄՆ նախագահական ընտրությունները ու Բրազիլիայի նախագահ Սելմա Ռուսեֆի հրաժարականը։