Նոյեմբերի 18-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «Եվրոպա» հյուրանոցի եւ Բոժոլեի առեւտրաարդյունաբերական պալատի հովանավորությամբ Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի ֆրանսիական Beaujolais nouveau (Բոժոլե նուվո) գինու տոն:
Այդ կապակցությամբ, նոյեմբերի 18-ին, ժամը 12.00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա մամլո ասուլիս` կազմակերպիչների մասնակցությամբ: Նույն օրը, ժամը 18.30-ին «Եվրոպա» հյուրանոցում կնշվի գինու գալուստը Հայաստան:
«Եվրոպա» հյուրանոցի միջոցառման մուտքը հրավիրատոմսերով է: Ասուլիսին մասնակցող լրագրողները հնարավորություն կունենան ներկա գտնվել երեկույթին եւ համտեսել ֆրանսիական Beaujolais nouveau գինին:





























