Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում հարգել վստահության մեխանիզմների մասին հանձնառությունը:

Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի ապրիլի 5-ի հայտարարությունում ասվում է.

«Մեկ տարի առաջ, դադարեցին ապրիլի 2-5- ը Լեռնային Ղարաբաղում ծավալված եւ տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ եւ որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների եւ բանակցությունները վերսկսելու մասին 2016թ. մայիսի 16-ի Վիեննայի եւ հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:

Վերջերս, իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված եւ տեւական, ողջ տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»: