Անգլիայի արքայազն Ուիլյամը եւ նրա ընկերուհին`Քեյթ Միդելթոնը հայտարարել են, որ նշանվում են եւ հաջորդ տարի կամուսնանան:
Բուքենհեմյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ, զույգն ամուսնության մասին որոշումը կայացրել է նախորդ ամիս Քենիայում հանգստանալու ժամանակ:
Հարսանեկան արարողությունը տեղի կունենա 2011 թվականի գարնանը կամ ամռանը:
Հարսն ու փեսան 28 տարեկան են: Նրանք ծանոթացել են 8 տարի առաջ, Շոտլանդիայի Սուրբ Էնդրյու համալսարանում: Քեյթը ծնվել է 1982 թվականի հունվարի 9-ին Ռեդինգ քաղաքում, Անգլիայի Բերքշիր կոմսությունում: Նրա ծնողները ազնվական ծագում չունեն:
Բրիտանական լրտավամիջոցների հաղորդմամբ, Ուիլյամի եւ Քեյթի սիրավեպը սկսել է 2003 թվականին:




























